Ջեյմս Ափաթուրայ. Կարևոր է, անդամ պետությունների միջև կա հստակ համաձայնություն էական փաթեթի քննարկման շուրջ, այնպես որ, Վրաստանը լքում եմ նոր էներգիայով

23:19, 04.10.2019

Կարևոր է, անդամ պետությունների միջև կա հստակ համաձայնություն էական փաթեթի քննարկման շուրջ, այնպես որ, Վրաստանը լքում եմ նոր էներգիայով,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Էական փաթեթի նորացումը բաղկացած է երեք մասից – առաջինն ավարտեցինք հաջողությամբ, որն սկսել էինք հինգ տարի առաջ: Երկրորդը այն է, ինչն անում ենք և պետք է շարունակել: Երրորդը նոր տարրերն են: Ես Վրաստանը լքում եմ նոր տարրերի մասին բազմաթիվ գաղափարներով»,- նշել է Ջեյմս Ափաթուրայը:

Ափաթուրայի հայտարարում է, որ «Ռուսաստանը բացեիբաց անում է ամեն բան, ինչ կարող է, որպեսզի կասեցնի այս գործընթացը»:

Նմանատիպ