Ջեյհուն Բայրամով. Ես Վրաստանի արտաքին գործերի նախարարին առաջարկել եմ, որ վրացական ընկերությունները նույնպես օգտվեն Ադրբեջանում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված արտոնություններից
Ջեյհուն Բայրամով. Ես Վրաստանի արտաքին գործերի նախարարին առաջարկել եմ, որ վրացական ընկերությունները նույնպես օգտվեն Ադրբեջանում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված արտոնություններից

Կարծում եմ, որ Վրաստանի արտգործնախարարի այցը և մեր զրույցները ավելի կհարստացնեն մեր օրակարգը,- ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, ինքը Վրաստանի արտգործնախարարին առաջարկել է, որ վրացական ընկերությունները նույնպես օգտվեն Ադրբեջանում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված արտոնություններից։

«Ադրբեջանական պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել օտարերկրյա ներդրողների և ընկերությունների համար: Այս պայմանների մասին տեղեկություն տրամադրեցի նաև տիկին նախարարին և առաջարկեցի, որ վրացական ընկերությունները նույնպես օգտվեն այդ արտոնություններից։

Կարծում եմ, որ նախարարի այս այցը և մեր զրույցները ավելի կհարստացնեն մեր օրակարգը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։