Ջավախքում, Խևսուրեթիում և Բարիսախոյում հաջորդ տարի կմոնտաժվեն մինի ճոպանուղիներ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին ընդգծել է լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության կողմից ճոպանուղիների մոնտաժման հետ կապված բնակչության դրական արձագանքը և նշել, որ կառավարությունը որևէ նման արձագանք անուշադրության չի մատնի:
Նրա խոսքով, Սվանեթիի մի քանի գյուղերում արդեն մոնտաժվել են գերմանական արտադրության ճոպանուղիներ և այս նախաձեռնությունը կշարունակվի:
«Նման ճոպանուղու մոնտաժումը այնքան թանկ հաճույք չէ, որքան միջազգային լեռնային հանգստավայրերի մեկ ճոպանուղու մոնտաժումը, որն արժե մի քանի միլիոն եվրո: Այստեղ խոսքը 20-25 հազար եվրոյի մասին, գյուղում դահուկային արահետ կազմակերպելու մասին է: Մեր երկրում, որի 70%-ը լեռ է, յուրաքանչյուր երեխա պետք է կարողանա, չնայած ընտանիքի տնտեսական վիճակից, օգտվել այն բարիքներից, որը կոչվում է «լեռ» և ներգրավվել ձմեռային մարզաձևերին»,- հայտարարել է վարչապետը: