Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 27 354 նոր դեպք
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 27 354 նոր դեպք

Իտալիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 27 354 նոր դեպք, մահացել է 504 մարդ: Տեղեկությունը տարածում է Իտալիայի առողջապահության նախարարությունը:

Առանձնապես բարդ իրավիճակ է կրկին երկրի հյուսիսում, Լոմբարդիայի շրջանում:

Համավարակի տարածումից մինչ օրս Իտալիայում արձանագրված է կորոնավիրուսի 1 178 529 դեպք, զոհվել է 45 229 մարդ: