Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մանկապարտեզում ահաբեկչություն ծրագրող տղամարդու
Իտալական ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, որին կասկածում են ռումբ ստեղծելու ու մանկապարտեզի վրա հարձակվելու մեջ, հայտնում է Reuters-ը։
Իտալիայի քաղաքացին, որը ծագումով Լատվիայից է, սոցցանցերում ներկայացել է որպես Սայֆուլո Սաիպով, որը անցած տարի Նյու Յորքում մխրճվել էր հետիոտնի բազմության մեջ՝ սպանելով 8 մարդու։ ՀԴԲ-ն իտալական ոստիկանությանը տեղեկացրել էր սոցցանցերում նրա գործունեության մասին։ Կալանավորված 24-ամյա Դենիս Իլլարիոնովը, որը ծնունդով Լատվիայից է, սոցցանցում գրառում էր հրապարակել․ «Եկել է մանկապարտեզում երեխաներին սպանելու ժամանակը»։ Նա գովել էր Սաիպովին, նրան անվանելով «անհավատների ձեռքից ընկած եւս մեկ հրեշտակ» , նաեւ գովերգել այն հանցագործներին, որոնք 15 մարդու էին սպանել Կոլորադոյում 1999-ին ու հինգին էլ Դալլասում՝ 2016-ին։
Նրա մոտ հայտնաբերել էին ռումբի արտադրության համար նյութեր, նաեւ պնեւմատիկ զենք ու ատրճանակներ։