Իտալիայի Լիվորնո քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ

Իտալական Լիվորնո քաղաքի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով զոհվել է նավահանգստի երկու աշխատակից, մի մարդ ծանր վիրավորվել է:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պայթել է նավթի ցիստեռններից մեկը:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներն ու հրշեջ ջոկատները:

Պայթյունից հետո նավահանգստից մարդիկ տարհանվել են: