Իսրայելում Վրաստանից ապաստան փնտրողների թիվը նվազել է 70 տոկոսով
Իսրայելում Վրաստանից ապաստան փնտրողների թիվը նվազել է 70 տոկոսով
Իսրայելում Վրաստանից ապաստան փնտրողների թիվը նվազել է 70 տոկոսով: Տվյալները հրապարակվել են «Հաարեցի» (Haaretz) հոդվածում:
 
Իսրայելի բնակչության և իմիգրացիայի ծառայության տեղեկությամբ, 2017 թվականին Իսրայելում ապաստան է խնդրել Վրաստանի 1 351 քաղաքացի, իսկ 2018 թվականին այս ցուցանիշը նվազել է մինչև 399:
 
Դիմումների քանակի նվազեցումը Իսրայելում կապում են 2017 թվականին կայացված որոշման հետ, երբ Վրաստանը ճանաչել են անվտանգ երկիր: Արդյունքում, հեշտացել է ապաստան փնտրողների դիմումների ուսումնասիրումը և դրանց մերժումը:
 
Haaretz-ը նշում է, որ 2018 թվականին Իսրայել չեն թողել մուտք գործել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի 17 հազար քաղաքացու:
 
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, Իսրայել մեկնած Վրաստանի քաղաքացիներից յուրաքանչյուր տասներորդին ուղարկում են Վրաստան: Գերատեսչության տեղեկությամբ, 2019 հունվարին Իսրայել է մեկնել Վրաստանի 1 320 քաղաքացի, իսկ երկիր մուտք գործել չի հաջողվել 141-ին: