Իսրայելի զինվորականները արևելյան Ռաֆահի պաղեստինցիներին կոչ են անում տարհանվել մոտակա «մարդասիրական գոտի»
Իսրայելի զինվորականները արևելյան Ռաֆահի պաղեստինցիներին կոչ են անում տարհանվել մոտակա «մարդասիրական գոտի»

Իսրայելի զինվորականները Ռաֆահի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցիներին կոչ են արել տարհանվել մոտակա «մարդասիրական գոտի»։

Այս հայտարարությունը իսրայելական կողմը հրապարակել է սոցցանցում՝ Ռաֆահից դեպի հումանիտար գոտի երթուղին պատկերող գրաֆիկայի հետ միասին։ Նրանց խոսքով, իրենք ընդլայնում են հումանիտար գոտին՝ ներառելով դաշտային հիվանդանոցներ, սնունդ, խմիչք, դեղորայք և վրաններ։

«Իսրայելի զինված ուժերը շարունակում են աշխատել պատերազմի նպատակներին հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշել էր, որ «Համասը» լուրջ չի վերաբերվում զինադադարի հարցին, ինչը, ըստ Գալանտի, նշանակում է, որ Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի մոտ ապագայում Ռաֆահում։