Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում ավիահարվածներ են հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների և միջուկային հետազոտական ​​կենտրոնների

10:12, 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը Թեհրանում ավիահարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Իրանի տասնյակ ռազմական և միջուկային հետազոտական ​​օբյեկտներ,- ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։

«Նպատակակետերի թվում էին հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և հրթիռային շարժիչներ արտադրելու համար օգտագործվող օբյեկտներ։ Հարվածները նաև թիրախավորել են SPND միջուկային նախագծի գլխավոր գրասենյակը», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։

Նմանատիպ