Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է Եմենը
Իսրայելի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենը: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ռազմական գործողությանը մասնակցել է 20 ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ։
Իսրայելի պաշտպանության ուժերը երեք հիմնական թիրախների վրա նետել են մոտ 50 միավոր զինամթերք։ Դրանք ներառում են. Հեզիազի էլեկտրակայանը մայրաքաղաք Սանայի մոտ և Եմենի արևմտյան ափին գտնվող Հոդեյդա և Ռաս Իսա նավահանգիստների ենթակառուցվածքները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Եմենի հութիները գին կվճարեն Իսրայելի վրա կրկին հարձակվելու համար։
Միաժամանակ հայտնի է դառնում, որ Եմենում ավիահարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները։