Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Խան Յունիս քաղաքում առաքելությունն ավարտելուց հետո թիրախը կլինի Ռաֆահ քաղաքը

15:05, 02.02.2024

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ Խան Յունիս քաղաքում առաքելությունն ավարտելուց հետո թիրախը կլինի Գազայի հատվածի ծայր հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը։

«Մենք կավարտենք մեր առաքելությունները Խան Յունիսում և կհասնենք նաև Ռաֆահ։ Այս պատերազմը պահանջում է ազգային տոկունություն և վճռականություն: Մենք պետք է համբերատար լինենք, քանի դեռ չենք ավարտել առաքելությունը»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի բնակչությունը կտրուկ աճել է, քանի որ Գազայից մարդիկ այնտեղ են տեղափոխվել այն բանից հետո, երբ Իսրայելը ռմբակոծել է հյուսիսային քաղաքները։

Նմանատիպ