Իսրայելի կառավարությունը ասում է, որ ՀԱՄԱՍ-ի գերիների առաջին խումբը կարող է ազատ արձակվել այս շաբաթ

16:33, 17.01.2025

Իսրայելի կառավարությունում ասում են, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող առաջին խումբը կարող է ազատ արձակվել արդեն այս շաբաթ:

Մինչ այդ Իսրայելի նախարարների կաբինետը պետք է հաստատի ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։

Ներկայումս ընթանում է Իսրայելի անվտանգության կաբինետի և կառավարության նիստը։

«Եթե համաձայնագիրը հաստատվի կառավարության և կաբինետի կողմից և ուժի մեջ մտնի, ապա պատանդների ազատ արձակումը կարող է իրականացվել պլանավորված ուրվագծով, ըստ որի՝ պատանդների ազատ արձակումը ակնկալվում է այս շաբաթ»,- ասվում է Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Կատարի վարչապետը հունվարի 15-ին հայտարարեց Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի մասին:

Համաձայնագիրը բաղկացած է երեք փուլից: Դրա առաջին փուլը կտևի վեց շաբաթ և ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում Գազայի հատվածում: Նաև իսրայելական զորքերի տեղակայումը Գազայի հատվածի սահմաններին և ավելի շատ մարդասիրական բեռների ներմուծում անկլավ:

Նմանատիպ