Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի ժամկետն ավարտվել է
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի ժամկետն ավարտվել է

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի ժամկետն ավարտվել է: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ինչպես հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակը, Գազայի հատվածում վերսկսել են ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինադադարի ժամկետի ավարտից քիչ առաջ Իսրայելը հայտարարեց, որ ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված հրթիռը։ Միաժամանակ պայթյուններ ու կրակոցներ են լսվել Գազայի հյուսիսային հատվածում։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։