Ուկրաինայում շարունակվում են պաշտպանության նախկին նախարար Միխայիլո Ֆեդորովին աջակցող ցույցերը. ակցիայի մասնակիցները պահանջում են Ալեքսանդր Սիրսկիի ազատումը պաշտոնից
Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում արդեն հինգերորդ օրն է, ինչ անցկացվում են պաշտպանության նախկին նախարար Միխայիլո Ֆեդորովին աջակցող ցույցեր: Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական Լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինացիները, անընդմեջ հինգերորդ օրն է, բողոքում են Ֆեդորովին պաշտոնից ազատելու դեմ և պահանջում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հրաժարականը:
Տարածված տեղեկության համաձայն՝ բողոքի ակցիաները դուրս են եկել Ուկրաինայի մայրաքաղաքի սահմաններից և ընդգրկել նաև Միկոլայիվը, Խարկովը, Իվանո-Ֆրանկովսկը, Լվովը, Օդեսան, Չերկասին, Լուցկը, Պոլտավան և այլ քաղաքներ:
Հիշեցնենք, որ Միխայիլո Ֆեդորովը հուլիսի 15-ին սոցիալական ցանցում գրել էր, որ թողել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Ավելի ուշ նա լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ հակամարտություն է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ: