Դմիտրի Պեսկով. Հատուկ ռազմական գործողություն է իրականացվում՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի հայտնվելը կանխելու համար
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում՝ ՆԱՏՕ-ի զորքերի Ուկրաինայում հայտնվելը կանխելու համար։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմական կոնտինգենտի տեղակայումը Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի է։
«Իրականում, հատուկ ռազմական գործողություն է իրականացվում՝ ՆԱՏՕ-ի զորքերի Ուկրաինայում հայտնվելը կանխելու համար», – ասել է Պեսկովը։