Իսրայելի արտգործնախարար. Իրանի ռեժիմը սպանում է իր սեփական ժողովրդին, և ի՞նչ պետք է սպասենք այլ երկրների հանդեպ, նրանց երբեք չպետք է թույլ տրվի իրենց ձեռքում միջուկային զենք ունենալ
Իրանի ներկայիս ռեժիմը սպանում է իր սեփական ժողովրդին։ Ի՞նչ պետք է սպասենք այլ երկրների հանդեպ, նրանց երբեք չպետք է թույլ տրվի իրենց ձեռքում միջուկային զենք ունենալ,- ասել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր որոշակի ազդեցություն է եղել Իսրայելի անկախության վրա Իրանից։
Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հայտարարություն է արել Իրանի դեմ որոշակի միջոցառումների կարևորության մասին։
Գիդեոն Սաարը նաև խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի մասին՝ նշելով, որ Հայաստանի հետ խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը։