Իսրայելը Գազայի հատվածում բացել է Քերեմ Շալոմ անցակետը, Եգիպտոսից մարդասիրական օգնության շարասյունն արդեն մտել է Ռաֆահ
Իսրայելը Գազայի հատվածում բացել է Քերեմ Շալոմ անցակետը, Եգիպտոսից մարդասիրական օգնության շարասյունն արդեն մտել է Ռաֆահ

Իսրայելը մարդասիրական բեռների համար բացել է Քերեմ Շալոմ անցակետը Գազայի հատվածում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ։

Եգիպտոսից սննդամթերքով, խմելու ջրով և դեղամիջոցներով բեռնված ավտոշարասյունն արդեն մտել է Ռաֆահ քաղաք։

Ավելի վաղ անցակետի փակման պատճառով մտահոգություն էին հայտնել ՄԱԿ-ում եւ նշել, որ Իսրայելը խեղդում է Գազայի հատվածում մարդասիրական ուղիների հիմնական զարկերակները։

Ավիահարվածներից հետո Իսրայելը երեկ տանկերով մտել է Ռաֆահ և գրավել Եգիպտոսի հետ սահմանի երկու անցակետերը։