Իսրայելական բանակի կողմից Խան Յունիսի գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ
Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից Խան Յունիս քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա»-ն։
Տեղացիների խոսքով՝ իսրայելական զինվորականները հարձակվել են վրանների վրա, որտեղ պատսպարվում են տեղահանված բնակչությունը։
Ըստ տեղեկությունների՝ առնվազն հինգ մարդ է զոհվել Գազա քաղաքի դպրոցի շենքի ռմբակոծության հետևանքով, որտեղ եղել են նաև տեղահանվածներ։
Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 39, վիրավորվել՝ 123 մարդ։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ պատերազմի ժամանակ սպանվածների մինչև 70 տոկոսը կանայք և երեխաներ են։ Ավելի քան 50 երկրներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին զենքի վաճառքը դադարեցնելու համար: