Իսրաելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ անց է կացվել բողոքի ցույց
Չնայած Իսրայելում հաստատված ընդհանուր կարանտինին, հազարավոր մարդիկ մասնակցել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցին: Ըստ ցույցի կազմակերպիչ «Սև դրոշներ» շարժման տեղեկությամբ, տարբեր քաղաքներում ցույցին մասնակցել է մոտ 100 հազար մարդ:
Ամենամարդաշատ ցույցը տեղի ունեցավ Թել Ավիվում, որտեղ բողոքի ակցիան վերածվեց ոստիկանության հետ բախման: Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ: Իրավապահները տուգանել են նաև հարյուրավոր ցուցարարների, կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումները խախտելու համար:
Ըստ «ռոյթերսի» Իսրայելի քաղաքների փողոցներ դուրս եկած ցուցարարները բողոքում են խորհրդարանի կողմից ընդունված օրենքի դեմ, որն արգելում է քաղաքացիներին ցույցեր անցկացնել համավարակի ընթացքում, իրենց տներից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Օրենքի հակառակորդները այդ նախաձեռնությունը համարում են խոսքի ազատության սահմանափակում:
Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով սեպտեմբերի 18-ին կրկին հայտարարվեց համընդհանուր կարանտին: