Իսրաելի պաշտպանական ուժերի ներկայացուցիչները բացառում են իրենց կապը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ

Իսրաելի պաշտպանական ուժերի ներկայացուցիչները բացառում են իրենց կապը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի պատճառներից մեկը կարող է լինել իսրայելական հրթիռային հարձակումը՝ «Հեզբոլլահ» շարժման զենքի պահեստի վրա:

Նշված տեղեկության տարածումից հետո, Բեյրութի նավահանգստում հրթիռային հարձակման մասին տվյալները կտրականապես հերքել են նաև Հեզբոլլահ շարժման անդամները:

Լիբանանի անվտանգության գլխավոր տնօրենը «Ալ-Հադաթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հրավառության պահեստի պայթյունի վարկածը համարել է «ծիծաղելի» և ասել, որ պայթյունը առաջացել է բարձրորակ պայթուցիկ սարքի պատճառով:

Լիբանանի նախագահ, Միշել Աոունը գումարել է գերագույն պաշտպանության խորհրդի նիստ:

Օգոստոսի 5-ը Լիբանանում հայտարարվել է սգո օր:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: