Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթայնյահուն հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթայնյահուն հինգշաբթի օրը, ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտերը»:
Իսրաելի վարչապետի ապարատը չի կոնկրետացրել, թե ինչ թեմաների շուրջ են զրուցելու Բենյամին Նեթայնյահուն և Վլադիմիր Պուտինը:
Մամուլի լրատվությամբ, Վլադիմիր Պուտինի և Նեթայնյահուի հանդիպումը տեղի է ունենում Իսրաելում կայանալիք ընտրություններից երեք օր շուտ:
Բացի այդ, երկուշաբթի օրը Նեթայնյահուն հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հարցը: