Իսրաելի իշխանությունները Երուսաղեմի, այդ թվում պատմական քաղաքի շուրջ խստացրել են միջոցները
Իսրաելի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով Երուսաղեմի, այդ թվում պատմական քաղաքի շուրջ խստացրել են միջոցները:
Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», նոր սահմանափակիչ միջոցները երկրում կտևեն մինչև չորեքշաբթի: Ամբողջ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 000 դեպք, մահացել է ավելի քան 100 մարդ: Խստագույն կանոնակարգով Իսրայելի քաղաքացիները կկարողանան տեղաշարժվել միայն նախապես սահմանված դեպքերում:
Իսրայելում, «Covid-19»-ի դեպքերի 20 տոկոսը գրանցվել է Երուսաղեմում: Նշվում է, որ վարակվածների մեծամասնությունը այն խմբի ներկայացուցիչներն են, ովքեր շաբաթներ շարունակ չեն ենթարկվել կառավարության հրահանգներին: