Իսպանիայում վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի: Ֆիլոմենա փոթորիկը և առատ ձյունը կաթվածահար են արել տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մադրիդի օդանավակայանը փակվել է:
Ձյան առատ տեղումների պատճառով, երկրի կառավարությունը զորքեր է ուղարկել օգնելու ճանապարհներին տրանսպորտային միջոցներով արգելափակված հարյուրավոր մարդկանց:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսպանիայում փոթորկի պատճառով զոհվել է չորս մարդ: Մադրիդում տեղացել է վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ ձյունը:
Ըստ ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկայի, Իսպանիայում վերջին 50 տարիների ամենաուժեղ փոթորիկն է: Կառավարությունը քաղաքացիներին հորդորում է մնալ տանը: