Իսպանիայում տեղի ունեցած գնացքների վթարից հետո վարչապետ Պեդրո Սանչեսին կոչ են անում հրաժարական տալ

19:55, 26.01.2026

Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային վթարներից հետո վարչապետ Պեդրո Սանչեսին կոչ են անում հրաժարական տալ: Այս կոչով է հանդես եկել Մադրիդի տարածաշրջանային կառավարության ղեկավար և Ժողովրդական կուսակցության անդամ Իզաբել Դիաս Այուսոն։

Տարածաշրջանային կառավարության ղեկավարը մեղադրում է Պեդրո Սանչեսին իր պարտականությունները ուրիշներին վստահելու մեջ: Նրա խոսքով՝ հենց Իսպանիայի վարչապետն է փոխարինել տրանսպորտի դեպարտամենտի ղեկավարներին, որոնք պատասխանատու են երկրում տեղի ունեցած երկաթուղային վթարի համար։

Այուսոն նաև պահանջում է տրանսպորտի նախարարի հրաժարականը: Նրա խոսքով՝ նախարարը, ինչպես վարչապետը, վթարի համար մեղադրում է ուրիշներին, այդ թվում՝ լրագրողներին, տարբեր գործակալություններին և ընկերություններին։

Տեղեկատվության համար՝ հունվարի 25-ին Մալագայից Մադրիդ մեկնող արագընթաց գնացքը Իսպանիայում դուրս է եկել գծերից և բախվել մեկ այլ գնացքի: Վթարի հետևանքով զոհվել է 45 մարդ: Հետաքննության տվյալներով՝ երկաթուղային վթարի պատճառը ռելսերի վրա հայտնաբերված վնասն է եղել:

Նմանատիպ