Իսպանիայում հորդառատ անձրևների պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են

23:18, 13.11.2024

Իսպանիայում հորդառատ անձրևների պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են։

Հորդառատ անձրևների հետևանքով Վալենսիայում փակվել են դպրոցներն ու համալսարանները, տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ են տարհանվել։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել հարավում՝ Մալագայում և հյուսիս-արևելքում՝ Կատալոնիայի շրջանում։ Անդալուսիայի և Կատալոնիայի տարածաշրջանային կառավարությունները նախազգուշացումներ են ուղարկել բնակիչների բջջային հեռախոսներին՝ կոչ անելով զգույշ լինել։

Հիշեցնենք, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ, առնվազն 89 մարդ անհետ կորած է համարվում։

Նմանատիպ