Իսպանիայի դատարանը կդատի կատալոնական առաջնորդներին

Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ 25 կատալոնական առաջնորդները կդատվեն ապստամբության, յուրացումների կամ պետության հանդեպ անհնազանդության համար: Նրանց մինչեւ 25 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է Reuters-ը:

Առաջնորդներից մեկը՝ Մարտա Ռովիրան, հայտարարել է, որ նա հեռացել է երկրից, միանալով մյուս վեց արտաքսվածներին:

Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լլարենան հայտարարել է, որ 13 առաջնորդներն, այդ թվում Ռովիրան եւ Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որը գտնվում է Բրյուսելում, կդատապարտվեն ապստամբության համար: Մնացած 12-ը մեղադրվում են պետության նկատմամբ անհնազանդության կամ միջոցները յուրացնելու մեջ:

Բացի այդ, «Կատալոնիայի ձախ հանրապետականների» գլխավոր քարտուղար Մարտա Ռովիրայի ձերբակալության համար միջազգային կարգադրագիր է տրվել: