Իսպանիան մտադիր է Պուչդեմոնին կալանավորելու նոր օրդեր տալ. Reuters
Իսպանիան մտադիր է Պուչդեմոնին կալանավորելու նոր օրդեր տալ. Reuters

Իսպանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կալանավորելու երկրորդ եվրոպական օրդերը կտա, եթե նա, սեփական ծրագրերի համաձայն, Բելգիայից հեռանա և Դանիա մեկնի, հայտնում է Reuters-ը:

Պուչդեմոնը ծրագրում է հունվարի 22-ին մասնակցել Կոպենհագենի համալսարանում  անցկացվող «Կատալոնիան և Եվրոպան հանուն ժողովրդավարության խաչմերուկում» կոչվող բանավեճին:

Բելգիայի սահմանների դուրս այս այցելությունը Պուչդեմոնի համար կլիներ առաջինը Իսպանիայում դատական հետապնդումից խուսափելու համար այնտեղ փախչելուց հետո: Եթե Պուչդեմոնն իսկապես Դանիա մեկնի, Իսպանիայի դատախազությունը անմիջապես Դանիայի իշխանություններին կխնդրի հաստատել նրան կալանավորելու եվրոպական օրդերը: