Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Կոսովո - Վրաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի առաջնության ընտրական փուլում
Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Կոսովո - Վրաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի առաջնության ընտրական փուլում

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անց է կացվել Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, որը պարզեց Վրաստանի ազգային հավաքականի մրցակիցներին:

Վիճակահանության ժամանակ գնդակները զամբյուղից հանել են՝ Իտալիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների նախկին խաղացողներ Դանիելե Դե Ռոսին և Ռաֆայել վան դեր Վարտը:

Վրաստանը հայտնվել է Եվրոպական գոտու B խմբում.

Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո

Վրաստանը հայտնվել էր 4-րդ ուժեղ հավաքականների զամբյուղում և խուսափել է նույն զամբյուղում գտնվող թիմերի հետ մրցակցությունից ՝ Բոսնիա-Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Մոնտենեգրո, Ալբանիա, Բուլղարիա, Իսրաել, Բելառուս, Լյուքսեմբուրգ: Մեր թիմն առաջին անգամ կխաղա Շվեդիայի ու Կոսովոյի հետ:

Կատարում կայանալիք Աշխարհի գավաթի ուղեգրի համար պայքարող եվրոպական 55 թիմեր բաժանվել են 10 խմբի, իսկ եզրափակիչ փուլում մրցելու են 13 երկրներ:

ՈւԵՖԱ-ի գոտում ընտրական մրցաշարի առաջին տուրը կանցկացվի 2021 թվականի մարտի 24-25-ին: Ընտրական հիմնական փուլը կավարտվի հոկտեմբերի 16-ին: Փլեյ-օֆը կանցկացվի 2022 թվականի մարտի 24-ին, 25-ին, 28-ին և 29-ին: Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը կանցկացվի Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: