Ազգերի գավաթի խաղարկությունում Վրաստանի հավաքականը դիմակայելու է Ղազախստանի ազգային հավաքականին
Ազգերի գավաթի խաղարկությունում Վրաստանի հավաքականը դիմակայելու է Ղազախստանի ազգային հավաքականին

ՈՒԷՖԱ-ի ազգերի գավաթի խաղարկությունում Վրաստանի հավաքականը դիմակայելու է Ղազախստանի ազգային հավաքականին:

«Աստանա Արենայում» Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները արդեն անց են կացրել իրենց մարզումը:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը «Աստանա Արենայում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ զրուցել է Վրաստանի հավաքականի և մրցակցի մասին:

«Մեր խմբում թիմերը ունեն իրենց բացասական և դրական կողմերը: Մեր նպատակը հաղթելն է և խմբում առաջին տեղի զբաղեցնելը: Յուրաքանչյուր միավոր շատ թանկ արժե և փորձելու ենք մրցաշարը սկսել հաջող»,-ասել է Վլադիմիր Վայսը:

Ղազախստան-Վրաստան հանդիպումը Աստանայում կայանալու է այսօր, Թբիլիսիի ժամանակով ժամը 18:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է առաջին ալիքը: