Իսլամական պետության զինյալները, Սիրիայի Ալ-Սուկարիայի շրջանում հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա
Այսպես կոչված Իսլամական պետության զինյալները, Սիրիայի Ալ-Սուկարիայի շրջանում հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա: Սիրիական մամուլի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիան ռմբակոծել է Սիրիայի կառավարական բանակը:
Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է վերացնել Դաեշի զինված անդամներին: մամուլը գրում է, որ կոալիցիայի թիրախը կառավարական բանակի դիրքերն էին:
Ռմբակոծման արդյունքում ոչնչացվել են Սիրիայի կառավարական բանակի տեխնիկան և մահացել է երկու մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan