Իշխող և ընդիմադիր կուսակցությունների միջև երկխոսությունը կարող է լուրջ արդյունք բերել Վրաստանում կայանալիք ընտրությունների համար. Անդրիուս Կուբիլիուս
Իշխող և ընդիմադիր կուսակցությունների միջև երկխոսությունը կարող է լուրջ արդյունք բերել Վրաստանում կայանալիք ընտրությունների համար. Անդրիուս Կուբիլիուս

Մենք ուրախ ենք, որ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև երկխոսությունը շարունակվում է, երկխոսությունը կարող է շոշափելի արդյունքներ բերել առաջիկա ընտրություններին-, այս մասին Եվրոնեսթի խորհրդարանային վեհաժողովի փոխնախագահ, Անդրիուս  Կուբիլիուսը հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան, Կառլ Հարցելի հետ հանդիպումից հետո: Կուբիլիուսը մեկնաբանել է ընդդիմության և իշխանությունների միջև ընտրական համակարգի վերաբերյալ երկխոսությունը:

Հարցին, թե որն է ելքը ստեղծված իրավիճակից, «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն ասել է, որ դա Վրաստանի որոշելունն է:

«Իհարկե, իշխող կուսակցությունը մեծ պատասխանատվություն է կրում այն ​​բանի համար, որ չի կարողացել կատարել հունիս-հուլիս ամիսներին տված խոստումները: Սա լավ ելք չէ, քանի որ այն անվստահություն է առաջացնում ժողովրդում և Եվրամիությունում Վրաստանի բարեկամ երկրների մոտ: Խոսքը վերաբերել է նաև գերմանական մոդելին, որը չի պահանջում սահմանադրական փոփոխություններ: Ես կցանկանայի, որ երկու կողմերը հասնեին համաձայնության»,- ասել է Անդրիուս Կուբիլիուսը:

Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանյան դիվանագետների մասնակցությամբ հանդիպելու են այսօր: Հանդիպումը նշանակված է ժամը 18:00-ին: