Իշխանության և ընդիմության ներկայացուցիչները օտարերկրա դիվանագետների մասնակցությամբ այսօր անց են կացնելու հերթական հանդիպումը
Իշխանության և ընդիմության ներկայացուցիչները օտարերկրա դիվանագետների մասնակցությամբ այսօր անց են կացնելու հերթական հանդիպումը

Այսօր «Շերատոն» հյուրանոցում, իշխանության և ընդիմության ներկայացուցիչները օտարերկրա դիվանագետների մասնակցությամբ անց են կացնելու հերթական հանդիպումը:

Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին: Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հաշվի են առել դիվանագիտական կորպուսի պահանջը և համաձայնել մասնակցել հանդիպմանը:

Այսօրվա հանդիպման հիմանական թեման կլինի ընտրական համակարգը: Ընդիմությունը պահանջում է ներդնել այսպես կոչված գերմանական մոդելը, իսկ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ այդ մոդելը անհամատեղելի է Վրաստանի սահմանադրության հետ:

Չնայած դրան, ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատրաստակամություն են հայտնել մասնակցել հաջորդ հանդիպմանը: Դիվանագիտական ​​կորպուսը երկխոսության շարունակման նախաձեռնողն է:

Այս պահին անհայտ է, թե ով կմասնակցի այսօրվա հանդիպմանը, որը նախատեսված է ժամը 18:00-ին: