Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանցի դիվանագետների ներկայությամբ անց են կացնելու հերթական հանդիպումը
Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանցի դիվանագետների ներկայությամբ անց են կացնելու հերթական հանդիպումը

Այսօր, Շերատոն հյուրանոցում, արտասահմանցի դիվանագետների մասնակցությամբ տեղի է ունենալու իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

Առաջին երկու հանդիպումը կայացել է նոյեմբերի 30֊ին և դեկտեմբերի 8֊ին։ Իշխանության ներկայացուցիչների խոսքով, նրանք հաշվի են առել դիվանագիտական կորպուսի խնդրանքը և համաձայնել են հանդիպել։

Հանդիպման հիմնական թեման լինելու է ընտրական համակարգը։ Այս պահին անհայտ է, թե ով է ներկա լինելու հանդիպմանը, որը նշանակված է ժամը 12։00֊ին։