Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրն արդեն դելիմիտացված է, և իրականացվել են նաև դեմարկացիոն աշխատանքներ

12:30, 09.07.2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրն արդեն սահմանազատված է, և այդ վայրերում իրականացվել են նաև սահմանագծման աշխատանքներ․ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, որ սահմանազատումը կշարունակվի հյուսիսից հարավ։

«Ադրբեջանական կողմն ավարտել է բոլոր այն աշխատանքները, որոնք իր վրա դրված էին խաղաղության համաձայնագրի վերջնականացման շրջանակներում»,- նշել է Բայրամովը։

2026 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի տասներեքերորդ հանդիպումը։

Նմանատիպ