Իրմա Ինաշվիլին դատախազությունից պահանջում է հետաքննել կոնֆերանսին տեղի ունեցած միջադեպը
Ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզայի մեկնաբանությունը, իբր ես ճանգրել եմ Թբիլիսիում, տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպիչ, Նինո Եվգենիձեին, ամոթալի զրպարտություն և մեծ սուտ,- այս մասին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Հայրենասերների դաշինքի» առաջնորդներից մեկը ՝ Իրմա Ինաշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
Իրմա Ինաշվիլիի խոսքով, ամոթալի ստի և զրպարտության համար, Մեթյու Բրայզան պատասխան է տալու:
Բացի այդ, Ինաշաշվիլին դիմում է Վրաստանի գլխավոր դատախազությանը, հետաքննություն սկսել զրպարտության վերաբերյալ և իր դեմ բռնություն իրագործելու փաստով, և պահանջել է հարցաքննել բոլորին, ով գտնվում էր դահլիճում:
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողովին, որը անց է կացվել Թբիլիսիում, Ռումս հյուրանոցում, «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից մեկի, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլիի և Ֆլորիդայի միջազգային համալսարանի գիտաշխատող, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Քրամերի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ: