Իրինա Վերեշչուկի խոսքով՝ այսօր Ուկրաինայի քաղաքներում ինը մարդասիրական միջանցք է բացվելու, սակայն Մարիուպոլը դրանց թվում չէ
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ այսօր Ուկրաինայի քաղաքներում ինը մարդասիրական միջանցք է բացվելու, սակայն Մարիուպոլը դրանց թվում չէ։
Նրա խոսքով, եթե Մարիուպոլի քաղաքացիները կարողանան ինքնուրույն հասնել հարևան Բերդյանսկ քաղաք, ապա Բերդյանսկում կստանան մարդասիրական օգնություն և դեղորայք։
Իրինա Վերեշչուկի խոսքով՝ տարհանման նպատակով Բերդյանսկում նույնպես մոբիլիզացվելու է 24 ավտոբուս։