Իրինա Վերեշչուկ. Կարծում եմ, Միխեիլ Սաակաշվիլու թեկնածությունը դաշինքի 70% աջակցություն չունի, ես, անձամբ, ձեռնպահ կմնամ

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է, աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, ինչպես նաև տարբեր տիպի բարեփոխումների և կարևոր հարցերի շուրջ, սակայն չեմ կարող ասել, որ նրան հաջողվել է համոզել ինձ և իմ դաշինքին,- այս մասին Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, անվտանգության, պաշտպանության և հետախուզման կոմիտեի նախագահի տեղակալ Իրինա Վերեշչուկը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին:

Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլու թեկնածության մասին այսօր քննարկել են Ուկրաինայի Ռադայում, դաշինքի նիստին և լսել՝ Միխեիլ Սաակաշվիլու տեսլականը:

«Հանդիպումը եղել է կառուցողական: Մենք ուղղել ենք հարցեր, որոնց պատասխանել է Միխեիլ Սաակաշվիլին: Հարցերը վերաբերում էին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու դեպքում առաջին քայլերին: Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատաստ է աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, ինչպես նաև տարբեր տիպի բարեփոխումների և կարևոր հարցերի շուրջ, սակայն չեմ կարող ասել, որ նրան հաջողվել է համոզել ինձ և իմ դաշինքին»,- հայտարարել է պատգամավոր:

Իրինա Վերեշչուկի խոսքով, համարում է, որ Սաակաշվիլին դաշինքում ձայների անհրաժեշտ քանակ չի ստանա:

«Մեզ մոտ այսպես է, դաշինքի զրուցարանում անցկացնում ենք նախնական քվեարկություն և եթե այդ քվեարկությանն անցած հարցն ստանում է 70%-ի համաձայնությունը, ապա այն կիսում է նաև ամբողջ մեծամասնությունը, դաշինքի ներսում փոքրամաասնությունը համաձայնում է մեծամասնության հետ: Կարծում եմ, Միխեիլ Սաակաշվիլու թեկնածությունը 70% աջակցություն չունի: Ես, անձամբ, ձեռնպահ կմնամ»,- հայտարարել է Իրինա Վերեշչուկը: