Իրավիճակը Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում՝ հրդեհից հետո (վիդեո)

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում տեղակայված խառը շուկայի տարածքում հրդեհը մարված է:

Այրվել է 4000 ք.մ տարածք: Անվտանգության նպատակով, տեղում մնում է երեք հրշեջ-ավտոմեքենա: Փրկարարները մինչ այժմ աշխատում են շուկայի տարածքում:

Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, առևտրականների մի մասը դուրս է բերել սննդամթերքը շուկայից: Սննդամթերքի շուկայի մուտքը փողոցից է և հրդեհն այդտեղ չի հասել: