Իրավապահները խուզարկել են Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման գործով, ավստրիացի ծայրահեղականի բնակարանը
Իրավապահները խուզարկել են Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման գործով, ավստրիացի ծայրահեղականի բնակարանը:
Ինչպես հայտարարել են Ավստրիայի ոստիկանությունում, Կրայստչերչում հարձակման իրականացնողի և ծայրահեղական Մարտին Սելների միջև հետաքննությունը հայտնաբերել է որոշակի կապ: Կոնկրետ, ինչպես հայտարարել է անձամբ Սելները, ավստրալացի Բրենտոն Տարանտիի անունից, որը սպանել է 50 մարդու, իր կազմակերպությանը փոխանցվել է մեծ գումար:
Ավստրիացի ծայրահեղական ակտիվիստը հայտարարում է, որ այդ մասին նա տեղեկացել է միայն այն բանից հետո, ինչ նրա մոտ եկել են ոստիկանները:
Հետաքննություն համար պարզ է դարձել նաև, որ Տարանտը մինչ Նոր Զելանդիայում հարձակում իրականացնելը գտնվում էր Ավստրիայում:
Պատահարին արձագանքել է Ավստրիայի կանցլերը: Սեբաստիան Կուրցի խոսքերով, Կրայստչերչի հարձակվողի և ավստրիացի ծայրահեղականի միջև կապը պետք է հաստատի ոստիկանությունը: