Իրանում տեղի ունեցած հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու
Իրանում տեղի ունեցած հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը Իրանում տեղի ունեցած հարձակումից հետո։

Վարչապետի գրասենյակը նաև նշել է, որ իրենք Իսրայելին տեղեկացրել են լարվածության թուլացման կարևորության մասին։

Այսօր առավոտյան Իրանի վրա հարձակման աղբյուրը պաշտոնապես չի հաստատվել։ Իսրայելը հարձակման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի արել և դեռ չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը: