Իրանում ոստիկանությունը ռեպորտաժ նկարահանելիս ձերբակալել է իտալացի լրագրողի

14:56, 28.12.2024

Իրանում ոստիկանությունը ռեպորտաժ նկարահանելիս ձերբակալել է իտալացի լրագրող, Il Foglio թերթի թղթակից Սեսիլիա Սալային։ Այս մասին տեղեկություն է տարածում «Associated Press»-ը։

Իտալիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Սալան Իրանի մայրաքաղաքում դեկտեմբերի 19-ին ռեպորտաժ էր անում, երբ ձերբակալվել էր։

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ գերատեսչությունն աշխատում է Իրանի իշխանությունների հետ՝ պարզաբանելու Սալայի իրավական կարգավիճակը և նրա կալանքի պայմանները: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իրանը դեռ չի ճանաչել Սալայի ձերբակալության փաստը։

Նմանատիպ