Իրանը պատերազմի ընթացքում զոհվածների թվի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն է տարածում։ Իրանի դատական իշխանության խոսնակ Ասգար Ջահանգիրիի հայտարարությամբ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հարձակումից մինչ օրս Իրանում ընդհանուր առմամբ զոհվել է 3 519 մարդ։
Նրա խոսով՝ կառավարության վիճակագրության համաձայն՝ զոհվածներից 3 002-ը տղամարդիկ են եղել, իսկ 517-ը՝ կանայք։
Դրա հետ մեկտեղ, Ջահանգիրին չի հստակեցրել, թե արդյոք զոհերի թվում ներառված են նաև զինվորականներ։
Հունիսի 10-ին «Ալ-Ջազիրա»-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պատերազմի հետևանքով Իրանում առնվազն ավելի քան 26 500 մարդ է վիրավորվել։