Իրանն ու Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները
Իրանն ու Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտանին Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարության շրջանակներում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունին։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ողջունել է Չինաստանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և Իրանի դիվանագիտական ​​շենքի վրա Իսրայելի օդային հարձակման վերաբերյալ։ Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Իրանը և Չինաստանը կամրապնդեն համագործակցությունն ու մերձեցումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգության խնդիրների լուծման համար։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Չինաստանի պաշտպանության նախարարը քննադատել է Իսրայելի հարձակումը Սիրիայում իրանական դիվանագիտական ​​շենքերի վրա։ Դոնգ Ջունը նշել է, որ դա խախտում է միջազգային իրավունքը։ Իր իսկ հայտարարության համաձայն՝ Չինաստանը պաշտպանում է Իսրայելին պատասխան տալու Իրանի օրինական իրավունքը։ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարն իրանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Պեկինում կայանալիք անվտանգության համաժողովին և կոչ է արել խորացնել երկկողմ համագործակցությունը պաշտպանական և ռազմական ոլորտում։