Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» 110 հազար զինվոր զորավարժություններ կանցկացնեն ամբողջ երկրում

14:20, 05.01.2025

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» 110 հազար զինվոր զորավարժություններ կանցկացնեն ամբողջ երկրում։

Բրիգադային գեներալ Հասան Հասանզադեի խոսքով՝ զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանային դաշնակից ուժերի կողմից ձևավորված դիմադրության ճակատին աջակցելու և ցույց տալու, որ «Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը» չի դադարեցնի իրենց աջակցությունը։

Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ այս զորավարժություններում հակառակորդը կտեսնի «Բասիջի» ուժերի միայն մի փոքր մասը։

Միաժամանակ հայտնի է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերը լայնածավալ ու մասնագիտացված պատրաստություն են սկսել արեւմտյան Քերմանշահ նահանգում։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժությունները մարտունակության բարձրացման և երկրի դեմ հնարավոր սպառնալիքներին դիմակայելուն նախապատրաստվելու ջանքերի մի մասն են։ Առաջին փուլում իրականացվել են արագ արձագանքման գործողությունների տարբեր սցենարներ։

Նմանատիպ