Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսպահանում տեղի ունեցած հարձակումը զոհեր կամ ավերածություններ չի առաջացրել

11:22, 20.04.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլայանի խոսքով՝ Իսպահանում տեղի ունեցած հարձակումը զոհեր և ավերածություններ չի առաջացրել։

Նրա խոսքով, իսրայելամետ լրատվամիջոցները հերթական «հուսահատ ճիգերով» փորձել են պարտությունից հաղթանակ ներկայացնել ու ուռճացնել իրադարձությունը։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Պայթյունները որոտացել են Իսպահան քաղաքի մոտակայքում։

Նմանատիպ