Իրանի արտաքին գերատեսչությունում հայտարարում են, որ երկիրը պատրաստ է, Հայաստան-Ադրբեջան լարվածությունը մեղմացնելու համար ստանձնել միջնորդի գործառույթը
Իրանի իշխանությունը պատրաստ է, Հայաստան-Ադրբեջանի լարվածությունը մեղմացնելու համար ստանձնել միջնորդի գործառույթը:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավիի հայտարարությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների մեկնարկից, Իրանի դիվանագիտական ապարատը լարվածության մեղմացման նպատակով ակտիվացրել է աշխատանքը, քանի որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ հակամարտություն:
Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը երկու կողմերին զսպվածություն դրսևորելու կոչ է արել: