Իրակլի Շոթաձեն և Ռատի Բրեգաձեն հանդիպել են ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի հետ
Իրակլի Շոթաձեն և Ռատի Բրեգաձեն հանդիպել են ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի հետ

ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել են ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի և գլխավոր դատախազի տեղակալ Բրյուս Շվարցի հետ։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։

«Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին, գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, դատախազության միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին, արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են քրեական իրավունքի ոլորտում երկու պետությունների համագործակցության հարցեր։ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը՝ Վրաստանի դատախազության բարեփոխման և զարգացման գործընթացում Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան գերատեսչությունների կողմից ցուցաբերվող ներդրման և աջակցության համար։

ԱՄՆ գլխավոր դատախազն իր հերթին ընդգծել է ԱՄՆ-ի և Վրաստանի իրավասու գերատեսչությունների համատեղ ջանքերի արդյունավետությունը հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցագործությունների հետաքննության ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը ապագայում»,- ասվում է գործակալությունը։