Իրակլի Շոթաձեի հրաժարականը այն նոր չափանիշն է, որը հաստատումը «Վրացական երազանքի» գլխավորությամբ իրականացված 2012 թվականի ժողովրդական հեղափոխության գլխավոր նպատակն էր. Իվանիշվիլի

19:58, 31.05.2018

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով և Իրակլի Շոթաձեի հրաժարականի մասին տարածել է հայտարարություն:

Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.

«Խորավայի փողոցում տեղի ունեած ողբերգությունը ինձ ևս այնպես է ցնցել, ինչպես ողջ վրաց հանրությանը: Ձեզ հետ միասին ևս էլ լարված հետևում էի իրավական գործընթացին և վստահ էի, որ այս գործով արդարադատությունը կիրագործվեր ժամանակին և լիարժեք: Ես անձամբ ճանաչում եմ Իրակլի Շոթաձեին և վստահ եմ նրա պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության մեջ: Հավատում էի և հավատում եմ, որ Իրակլին և նրան գերատեսչությունը ամեն բան անում էին, որպեսզի բոլոր մեղավորները համապատասխան պատիժ կրեին օրենքի առջև: Ցավոք, իրադարձություններն այնպես են զարացել, որ հետաքննության վստահելիությունը տուժածի և հանրության մի մասի կողմից դրվել է կասկածի տակ, որին գլխավոր դատախազի կողմից հետևել է ծայրահեղ արժանապատիվ, քաղաքական և բարոյական պատասխանատվությամբ համակված քայլ:

Իրակլի Շոթաձեի հրաժարականը այն նոր չափանիշն է, որը հաստատումը «Վրացական երազանքի» գլխավորությամբ իրականացված 2012 թվականի ժողովրդական հեղափոխության գլխավոր նպատակն էր: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ցավակցել տուժած ընտանիքներին և հայտնել հավատ, որ արդարադատությունը կկատարվի»,- նշված է Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունում:

 

Նմանատիպ