Իրակլի Կոբախիձե․ «Անակլիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ներդրողների, կոնկրետ պետությունների կողմից․ մեզ համար գլխավորը շահավետ պայմանագիր կնքելն է, և դա կլինի բացարձակապես բաց գործընթաց»

13:42, 09.10.2026
Անակլիայի նկատմամբ ներդրողների, կոնկրետ պետությունների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա, բոլորն ունեն հետաքրքրություն․ այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է Կոբախիձեն, գլխավորը Անակլիայի տերմինալների շահագործման վերաբերյալ առավելագույնս շահավետ պայմանագիր կնքելն է։
«Անակլիայի նկատմամբ ներդրողների, կոնկրետ պետությունների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա, բոլորն ունեն հետաքրքրություն։ Մեզ համար գլխավորն այն է, որ Անակլիայի տերմինալների շահագործման վերաբերյալ առավելագույնս շահավետ պայմանագիր կնքենք, և դա կլինի բացարձակապես բաց գործընթաց»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ