Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, օրենսդրական մարմնի և քաղաքացիական սեկտորի միջև հարաբերությունները ստանալու են պարբերական բնույթ
Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, օրենսդրական մարմնի և քաղաքացիական սեկտորի միջև հարաբերությունները ստանալու են պարբերական բնույթ

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, օրենսդրական մարմնի և քաղաքացիական սեկտորի միջև հարաբերությունները ստանալու են պարբերական բնույթ և հուլիսին հաստատվելու է հատուկ օր, երբ մենք հանդիպելու ենք ամեն տարի:

Իրակլի Կոբախիձեն հանդիպում է քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ, որոնց ծանոթացնում  է օրենսդրական մարմնի կողմից 2017 թվականին իրականացրած աշխատանքների հետ:

Օրենսդրական մարմնի խոսնակի հայտարարությամբ, հուլիս ամսին հնարավորություն կտրվի ներկայացնել քաղաքացիական սեկտորին, գարնանային նստաշրջանի ընթացքում իրականացրած աշխատանքների հաշվետվությունը և զրուցել ապագա պլանների մասին:

Կոբախիձեի խոսքերով, խորհրդարանը անցած տարի ընդունել է 484 օրինագիծ, այդ թվում սահմանադրական փոփոխությունները, արդարադատության երրորդ ալիքը, ծխախոտի օգտագործման կապակցությամբ մշակված կարգավորումները, ճանապարհային անվտանգության վերաբերյալ պատրաստված փոփոխությունները և հանրային աշխատանքում աշխատավարձի նոր համակարգը: